ՀՀ-ում գոլֆ խաղացողներ կան. Մեկ տարում նրանց թիվն աճել է 73%-ով

ՀՀ-ում գոլֆ խաղացողներ կան. Մեկ տարում նրանց թիվն աճել է 73%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանը գլխավորում է եվրոպական երկրների ցուցակը՝ ըստ մեկ տարվա ընթացքում գոլֆ խաղացողների քանակի աճի: Մասնավորապես, 2016-ին մեր երկրում եղել է 130 գրանցված գոլֆ խաղացող՝ նախորդ տարվա 75-ի դիմաց. աճը կազմել է 73.33%:

Վերջին հետազոտություններից մեկում նշվում է, որ այս տարի ավելի վաղ Հայաստանի գոլֆի ֆեդերացիան դարձել է R&A-ի` Գոլֆի միջազգային ասոցիացիայի 151-րդ լիցենզավորված անդամը, ինչի շնորհիվ հետաքրքրությունն այս սպորտաձևի հանդեպ բազմակի ավելացել է:

Նշվում է նաև, որ ՀՀ-ում գրանցված գոլֆով զբաղվողների 62%-ը տղամարդիկ են, 23%-ը՝ պատանիներ, և միայն 15%-ը՝ կանայք:

Մեծ Բրիտանիան շարունակում է գլխավորել աղյուսակն՝ ըստ գոլֆի տարածվածության և ակումբների ու դպրոցների ամենամեծ թվով:

Եվրոպայում գոլֆով զբաղվող 4.1 մլն գրանցված մարզիկ կա. ընդհանուր բնակչության 0.9%-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---