Լապշինը՝ հարցաքննությունների մասին. «Դուք հայի նման չեք, ես նրանց հեռվից եմ հոտառությամբ զգում»

Լապշինը՝ հարցաքննությունների մասին. «Դուք հայի նման չեք, ես նրանց հեռվից եմ հոտառությամբ զգում»

PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որն արտահանձնվել է Իսրայել, պատմել է, թե ինչպես են վարում հարցաքննություններն ադրբեջանցի քննիչները:

«Ադրբեջանում ինձանով լավագույն քննիչներն էին զբաղվում, գնդապետ Քամալ Տալիբովը, գնդապետ Վուղար Նասիբովը, քննչական վարչության պետ, գեներալ Իլդար Ահմեդովը և գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Ռուստամ Ուսուբովը»,-գրել է Լապշինն իր «Կենդանի ամսագրում»:

Ըստ նրա, քննիչներն ամեն կերպ համոզում էին իրեն, որ միայն անկեղծ խոստովանությունը, որ ինքն աշխատում է ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունների վրա, կարող է մեղմել իր վիճակը:

«Պետք է նշել քնչչական գործողությունների ակնհայտ թշնամական ուղղվածությունը ՌԴ դեմ, այդքան անհեթեթություն ու մերկապարանոց մեղադրանքներ ՌԴ հասցեին ես նույնիսկ չէի սպասում լսել»,-ասել է Լապշինը:

«Ամեն ինչ մտածված էր որպես հատուցում կորցրած Ղարաբաղի համար՝ թե թող որ կորցրել ենք Աղդամն ու Շուշին, փոխարենը բլոգեր ճանապարհորդի ենք բռնել»,- գրում է բլոգերը:

Լապշինը նաև մեջբերում է ադրբեջանցի քննիչների «հանճարեղ» արտահայտություններից մի քանիսը.

«Դուք հայի նման չեք, ես նրանց հեռվից եմ հոտառությամբ զգում»,-ասել է արդարադատության գնդապետ Վուղար Նասիբովը:

«Իսկ ի՞նչ վիճակում է ձեր ամառանոցը Ղարաբաղում: Չունե՞ք ամառանոց Ղարաբաղում: Ուրեմն չունե՞ք , հա»,-ասել է գնդապետ Տալիբովը:

«Հրեա կանայք շուտ են ծերանում և սարսափելի են դառնում, դրանով նրանք հայուհիներին են նման, իսկ այ տղամարդիկ ոչինչ... »,-ասել է վերոնշյալ անձանցից մեկը:

Լապշինը հավելել է, որ նման հիմար հարցեր էին տալիս նաև նրա մորը, որը եկել էր տեսակցության:

«Եթե նույնիսկ Ադրբեջանի լավագույն պրոֆեսիոնալներն են այդպես վարում գործերը, ապա ի՞նչ ասենք հիմնական զանգվածի մասին: Մի քիչ էլ ժամանակ կանցնի և գյուղը վերջնականապես կփոխարինի խորհրդային տարիների մտավորականներին Բաքվում, իսկ հետո՝ արագ իսլամականացում և աֆղանացում: Գործընթացն անշրջելի է: Թեև լավագույնները վաղուց են հեռացել Ադրբեջանից, իսկ ով մնացել է, կամ նավթի վրա է նստած՝ գողանում է, կամ ճամպրուկների վրա է, կամ էլ...ապագան նրանցն է, գեղացիներինը»,-ասել է Լապշինը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Ընթերցեք նաև.Իսրայելցի բժիշկները հաստատել են Ադրբեջանում Լապշինի հանդեպ բռնության փաստերը

Ալեքսանդր Լապշին․ Ինչպես էին ինձ սպանում Բաքվի բանտում

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---