Լապշինը՝ հարցաքննությունների մասին. «Դուք հայի նման չեք, ես նրանց հեռվից եմ հոտառությամբ զգում»21 սեպտեմբերի 2017 - 13:58 AMT PanARMENIAN.Net - 7 ամիս ադրբեջանական բանտում անցկացրած ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որն արտահանձնվել է Իսրայել, պատմել է, թե ինչպես են վարում հարցաքննություններն ադրբեջանցի քննիչները: «Ադրբեջանում ինձանով լավագույն քննիչներն էին զբաղվում, գնդապետ Քամալ Տալիբովը, գնդապետ Վուղար Նասիբովը, քննչական վարչության պետ, գեներալ Իլդար Ահմեդովը և գլխավոր դատախազի տեղակալ, գեներալ Ռուստամ Ուսուբովը»,-գրել է Լապշինն իր «Կենդանի ամսագրում»: Ըստ նրա, քննիչներն ամեն կերպ համոզում էին իրեն, որ միայն անկեղծ խոստովանությունը, որ ինքն աշխատում է ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունների վրա, կարող է մեղմել իր վիճակը: «Պետք է նշել քնչչական գործողությունների ակնհայտ թշնամական ուղղվածությունը ՌԴ դեմ, այդքան անհեթեթություն ու մերկապարանոց մեղադրանքներ ՌԴ հասցեին ես նույնիսկ չէի սպասում լսել»,-ասել է Լապշինը: «Ամեն ինչ մտածված էր որպես հատուցում կորցրած Ղարաբաղի համար՝ թե թող որ կորցրել ենք Աղդամն ու Շուշին, փոխարենը բլոգեր ճանապարհորդի ենք բռնել»,- գրում է բլոգերը: Լապշինը նաև մեջբերում է ադրբեջանցի քննիչների «հանճարեղ» արտահայտություններից մի քանիսը. «Դուք հայի նման չեք, ես նրանց հեռվից եմ հոտառությամբ զգում»,-ասել է արդարադատության գնդապետ Վուղար Նասիբովը: «Իսկ ի՞նչ վիճակում է ձեր ամառանոցը Ղարաբաղում: Չունե՞ք ամառանոց Ղարաբաղում: Ուրեմն չունե՞ք , հա»,-ասել է գնդապետ Տալիբովը: «Հրեա կանայք շուտ են ծերանում և սարսափելի են դառնում, դրանով նրանք հայուհիներին են նման, իսկ այ տղամարդիկ ոչինչ... »,-ասել է վերոնշյալ անձանցից մեկը: Լապշինը հավելել է, որ նման հիմար հարցեր էին տալիս նաև նրա մորը, որը եկել էր տեսակցության: «Եթե նույնիսկ Ադրբեջանի լավագույն պրոֆեսիոնալներն են այդպես վարում գործերը, ապա ի՞նչ ասենք հիմնական զանգվածի մասին: Մի քիչ էլ ժամանակ կանցնի և գյուղը վերջնականապես կփոխարինի խորհրդային տարիների մտավորականներին Բաքվում, իսկ հետո՝ արագ իսլամականացում և աֆղանացում: Գործընթացն անշրջելի է: Թեև լավագույնները վաղուց են հեռացել Ադրբեջանից, իսկ ով մնացել է, կամ նավթի վրա է նստած՝ գողանում է, կամ ճամպրուկների վրա է, կամ էլ...ապագան նրանցն է, գեղացիներինը»,-ասել է Լապշինը: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: Ընթերցեք նաև.Իսրայելցի բժիշկները հաստատել են Ադրբեջանում Լապշինի հանդեպ բռնության փաստերը Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |