Վարչապետ. Դպրոցներում ռուսերենի խորացված ուսուցման հանձնարարական չի տրվել![]() 21 սեպտեմբերի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել: «Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել», - Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ Այն դիտարկմանը, թե հայեցակարգում գրված է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով, Կարեն Կարապետյանն արձագանքել է. «Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել, երկրորդը՝ յուրաքանչյուր սենց առիթ կարելի՞ է օգտագործել։ Ասել ենք՝ հաշվետվություն կտանք, բոլոր ձեր հարցերին կպատասխանենք, շնորհավոր ձեր տոնը»: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Ընթերցեք նաև.Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. Ինչ է առաջարկում ԿԳՆ-ն ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |