Հարիսայի փառատոնը՝ սեպտեմբերի 24-ին![]() 22 սեպտեմբերի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա Հարիսայի փառատոնը: Այն Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում ավանդաբար նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը: Այդ օրը մուսալեռցիները 102 կաթսա հարիսա կեփեն՝ նվիրված հերոսամարտի 102-րդ տարելիցին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: 1976-ին Մուսալեռի բարձր բլուրներից մեկի վրա կառուցվեց հերոսամարտին նվիրված հուշարձանը, իսկ հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային տոնակատարություն՝ երգ ու պարով: Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Ուտեստը եփվում է ամբողջ գիշեր, իսկ այդ ընթացքում խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Հարիսան, որը կոչվում է նաև քաշիկա կամ քեշքեշ, չունի ստույգ թվագրություն: Ենթադրվում է, որ այն ի հայտ է եկել առաջին տնտեսությունների հետ, մասնավորապես 12.000 տարի առաջ: Այն պատրաստվել է ձավարեղենից, գառան կամ հավի մսով` կավե կճուճի մեջ, թոնրում: Հարիսայի մեջ ավելացվել են նաև կերաբույսեր և լոբազգիներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |