Apple-ի առաջատար iPhone X սմարթֆոնի վերջնական արտադրությունը դեռ չի էլ սկսվել, թեև Apple-ը մտադիր է սկսել նախնական պատվերների ընդունումը մեկ ամսից: Այդ մասին հայտնել է Քրիսթոֆեր Կասոն, Raymond James-ի վերլուծաբանն առաքումների շղթայի վերաբերյալ իր հետազոտության մեջ:
Ըստ Կասոյի, Apple ընկերությունն արդեն հետաձգել է iPhone X-ի արտադրության մեկնարկը, սակայն վերջերս արտադրության մեկնարկը կրկին հետաձգվեց: Այժմ նախատեսվում է, որ լիարժեք արտադրությունը կսկսվի հոկտեմբերի կեսին, ավելի ուշ, քան ակնկալվում էր, գրում է Ferra.ru-ն:
Իսկ դա նշանակում է, որ լիարժեք ծավալով արտադրություն կարելի է ակնկալել նոյեմբեր-դեկտեմբերին, իսկ առաքումները կձգձգվեն մինչև դեկտեմբեր:
Ըստ հայտարարությունների, ընկերությունը կսկսի iPhone X-ի նախնական պատվերների ընդունումը հոկտեմբերի 27-ին, իսկ առաքումները պետք է սկսվեն նոյեմբերի 3-ին: