ՊՆ ղեկավարն ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը![]() 22 սեպտեմբերի 2017 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանն ԱՄՆ կոնգրեսականներին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, ինչպես նաև կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կոնգրեսականներին է ներկայացրել պաշտպանության ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես, բարձր գնահատելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և ռազմական գերատեսչությունների միջև առկա ավանդական գործնական կապերը, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է միջազգային խաղաղապահության, ռազմական կրթության, տարբեր ոլորտներում խորհրդատվական և փորձագիտական աջակցության և այլ ուղղություններով ԱՄՆ կողմից տրամադրվող օժանդակության կարևորությունը ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների և զինված ուժերի փոխգործունակության ամրապնդման գործում: Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականությանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Կոնգրեսականներն իրենց հերթին ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել Արցախ կատարած այցի արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքեր գործադրել ինչպես հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման ուղղությամբ: Ավելկի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ կոնգրեսականները կարող են հայտնվել Բաքվի «սև ցուցակում»՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունի և Թուլսի Գեբըրդի Արցախ այցելության կապակցությամբ: Սեպտեմբերի 20-ին Արցախ են այցելել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |