Volterman Smart Wallet-ը կգործի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում![]() 22 սեպտեմբերի 2017 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Volterman Smart Wallet-ը միանում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտուն: Կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում ընդունել է համապատասխան որոշումը, ըստ որի «Էռա Թեքնոլոջիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակներ» և աքսեսուարներ արտադրելու համար: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 5 տարի: Գործադիրի նիստում տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը զեկուցել է՝ նախատեսվում է, որ ընկերությունն իրականացնելու է ներդրումային ծրագիր մոտ 2.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով, ծրագրի շրջանակներում պետք է ստեղծվի 15 նոր աշխատատեղ, հետագայում՝ մինչև 50: Աշխարհում ամեն տարի կորչում է ավելի քան 30 միլիոն դրամապանակ: Անընդհատ դրամապանակներ կորցնելու անլուծելի թվացող խնդրի լուծում է առաջարկում GlobalAM հասարակական կազմակերպությունը՝ ներկայացնելով աշխարհում առաջին խելացի դրամապանակը: Բացի ապահով դրամապանակ լինելուց՝ Volterman-ն ունի ևս մի քանի հետաքրքիր գործառույթներ: Խելացի դրամապանակի շնորհիվ դուք կարող եք լիցքավորել ձեր հեռախոսը ցանկացած պահի՝ անլար և լարային ռեժիմներում: Բացի այդ, Global WiFi hotspot-ի միջոցով դուք կարող եք ցանկացած վայրում օգտվել ինտերնետից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |