Հայ փրկարարներն արտերկրում բուժվելու հնարավորություն կստանան: Այդ մասին համապատասխան որոշում է կայացվել կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում:
Խոսքը վերաբերում է մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքին, խեղմանը կամ ծագած հիվանդությանը: Բուժումը կկազմակերպվի արտերկրում, եթե ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժումը (հետազոտություն) լինի անհնար:
Վերոնշյալ պայմանների առկայության դեպքում փրկարար ծառայողի բուժումը կիրականացվի օտարերկրյա պետությունում` պետական միջոցների հաշվին, ՀՀ-ից դուրս ծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմամբ:
Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: