«ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը մարզման ժամանակ ներողություն է խնդրել բոլոր թիմակիցներից Կավանիի հետ վիճաբանության համար և հայտարարել է, որ ափսոսում է իր վարքագծի համար: «ՊՍԺ»-ի ավագ, նույնպես բրազիլացի, Տիագո Սիլվան հանդես է եկել որպես թարգմանիչ, գրում է evrosport-ը L'Equipe-ի վրա հղումով
«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբում սկանդալ էր ծագել՝ վիճել էին ակումբի 2 առաջատարներ բրազիլացի Նեյմարն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին: Ֆուտբոլիստները վիճել են 11-մետրանոցի համար: «Լիոնի» հետ խաղում բրազիլացին մտադիր էր իրացնել 11-մետրանոցը, սակայն Կավանին, որը «ՊՍԺ»-ի հաստիքային 11-մետրանոց իրացնողն է, ինքն է իրացրել ու չի հասել հաջողության: Հանդերձարանում վեճ է առաջացել, որը ծեծկռտուքի չի վերաճել միայն թիմի ավագ Տիագո Սիլվեի շնորհիվ:
Սեպտեմբերի 21-ին Էմերին հայտարարել է, որ ուրուգվայցի հարձակվողը կմնա թիմում որպես հաստիքային 11-մետրանոցներ իրացնող:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «ՊՍԺ» ակումբի պաշտպան Դանի Ալվեսը հրավիրել է թիմի բոլոր անդամներին ընթրիքի՝ հարթելու համար հարձակվողներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի միջև ծագած վիճաբանությունը: