Հետազոտություն. Շաբաթական 5 անգամ 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվությունը երկարացնում է կյանքը

Հետազոտություն. Շաբաթական 5 անգամ 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվությունը երկարացնում է կյանքը

PanARMENIAN.Net - Կանադացի գիտնականները Մաքմասթերի համալսարանից պարզել են, որ 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվությունը շաբաթական 5 օրվա ընթացքում նվազեցնում է մահացության ռիսկը սիրտանոթային հիվանդություններից և այլ պատճառներից, և երկարացնում է կյանքը:

Հետազոտությանը մասնակցել է 130.000 մարդ 17 երկրից: Կամավորները նշել են, թե շաբաթվա կտրվածքով որքան են զբաղվում ֆիզիկական վարժություններ կատարելով: Նրանց առողջական վիճակին հետևել են գրեթե 7 տարի, գրում է Lenta.ru-ն New Scientist-ի վրա հղումով:

Պարզվել է, որ շաբաթական արագ քայլքին 150 րոպե հատկացնող մարդկանց մոտ վաղաժամ մահվան ռիսկը նվազել է 28 տոկոսով, իսկ 750 րոպե ֆիզիկական ակտիվությունը նվազեցրել է մահվան հավանականությունը 36 տոկոսով: Ըստ գիտնականների, պարտադիր չէ վազել, լողի գնալ կամ մարզադահլիճում պարապել, բավական է տանը մաքրություն անել կամ ոտքով աշխատանքի գնալ: Եթե հետևեք այդ խորհուրդներին, ապա յուրաքանչյուր 7 տարին մեկ կարելի է կանխել մահացությունների 8 տոկոսը:

Ինչպես հայտնում է New Scientist-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս 18-64 տարեկան անձանց շաբաթական առնվազն 150 րոպե հատկացնել ֆիզիկական չափավոր ակտիվությանը և 2 օր՝ մկաններն ամրացնելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---