Երևանը ջազ է լսելու. «ԱրմՋազ» նախագիծը տարբեր սերնդի ջազմեններին կհավաքվի մի բեմում23 սեպտեմբերի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Երևանը ջազ է լսելու: Մի բեմում կհավաքվեն հայտնի ջազմեններ Ստեփան Շաքարյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Ալբերտ Հովհաննիսյանը, Լևոն Մալխասյանը, Արամոն, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Համասյանն ու Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ: Համերգը կկայանա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, սկիզբը՝ ժամը 20:00-ին: «ԱրմՋազ» նախագծի շրջանակում անցկացվող համերգի կազմակերպիչը TM Production ընկերությունն է: 10 ձայնասկավառակից բաղկացած «ԱրմՋազ» հայկական ջազի անթոլոգիայի հավաքածուն լույս էր տեսել դեռ 2015 թվականին: Դրանում հավաքված են 1938-2013թթ. հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններն ու կատարումները: Ջազ երեկոյի ընթացքում կհնչի նախագծի մոտ 120 ստեղծագործությունից առանձնացված ընտրանի, հիմնականում՝ հայ կոմպոզիտորների աշխատանքներ: Ինչպես նախահամերգային ասուլիսին նշել է Արմեն Հյուսնունցը, 2018-ին նշվող հայկական ջազի 80-ամյակին ընդառաջ փորձելու են ներկայացնել հայկական ջազի ամբողջական պատկերը՝ սկսած կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի երաժշտությունից վերջացրած երիտասարդ Տիգրան Համասյանի ստեղածագործություններով: 2017-ին «ԱրմՋազը» հատուկ մրցանակ էր ստացել «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ որպես տարվա լավագույն երաժշտական նախագիծ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության |