Գյումրեցի մարզիչը՝ ՈւԵՖԱ-2017-ի Մասսայական ֆուտբոլի օրվա գլխավոր մրցանակակիր![]() 26 սեպտեմբերի 2017 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Շիրակի մարզում երեխաների հետ աշխատող մարզիչ Սենիկ Առաքելյանը դարձել է ՈւԵՖԱ-2017-ի Մասսայական ֆուտբոլի օրվա գլխավոր մրցանակակիր «Լավագույն առաջնորդը» անվանակարգում: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ մամուլի ծառայությունը: Առաքելյանը Գյումրիի «Տրիբունա» սիրողական ակումբի մարզիչն է: Ակումբի միջոցառումներին տարվա ընթացքում մասնակցում է գրեթե հազար երեխա, ուսուցիչ և մարզիչ: Այստեղ հատուկ ուշադրություն է դարձվում աղջիկների հետ աշխատանքին: «Ես սկսեցի կանանց ֆուտբոլով զբաղվել 2013-ին: Գյումրիում դժվար էր թիմ հավաքել, քանի որ ծնողները չէին ցանկանում, որ իրենց աղջիկները ֆուտբոլ խաղան: Հենց այդ էր պատճառը, որ ես սկսեցի աշխատել որբ աղջիկների հետ: Սկզբնական շրջանում ես միայն ավազապատ դաշտ ունեի, ինձ մոտ 10 աղջիկ էր պարապում: Աստիճանաբար նրանց թիվը սկսեց աճել: Հաջողությունը եկավ 2015/16 խաղաշրջանում, երբ մենք դարձանք ՀՀ կանաց առաջնության A և B խմբերի հաղթող»,-ասել է Առաքելյանը: Մարզիչը որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ նաև տարբեր միջոցառումներ է կազմակերպում սահմանափակ ֆիզիկական կարողություններով երեխաների համար: «Սենիկի պես մարդիկ շատ կարևոր են ֆուտբոլի զարգացման համար: Նրանք ապրում են ֆուտբոլով, դրա մի մասն են կազմում: Նրանք կարողանում են գրավել երեխաներին մարզերում, կարողանում են ցույց տալ, թե որքան հետաքրքիր կարող է լինել ֆուտբոլը և որքան կարևոր է առողջ ապրելակերպի համար»,-ասել է ՀՖՖ զանգվածային ֆուտբոլի գծով մասնագետ Լալա Երիցյանը: Նա հավելել է, որ Սենիկը կարողացավ փոխել վերաբերմունքը կանանց ֆուտբոլի հանդեպ մարզերում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |