Ալիևների քննադատը այլընտրանքային Նոբելյան մրցանակ է ստացել![]() 26 սեպտեմբերի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Շվեդական Right Livelihood Award Foundation հիմնադրամը պարգևատրել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային «Ճիշտ ապրելակերպ» մրցանակով, որը հաճախ անվանում են այլընտրանքային Նոբելյան մրցանակ: Պարգևը հանձնվում է «ամենաբարձր պետական մակարդակում կոռուպցիայի բացահայտման ժամանակ ցուցաբերած քաջության և տոկունության համար»: Իսմայլովան առաջին այդպիսի դափնեկիրն է Ադրբեջանից, հայտնում է Deutsche Welle-ն: Իսմայլովան առաջին հերթին հայտնի է ադրբեջանական վերնախավի շարքերում կոռուպցիայի բացահայտման դեպքերով, այդ թվում Ալիևների-Փաշաևների կլանի բազմամիլիարդանոց բիզնեսին ու ունեցվածքին նվիրված հրապարակումներով: Իսմայլովան իշխող ռեժիմի ամենահետևողական քննադատներից է, ուստի մշտապես գտնվել է իշխանությունների ճնշման ներքո՝ նրա դեմ դատաքննություն է վարվել, նրան հալածել են իշխանամետ ԶԼՄ-ներում, ինտիմ մանրամասներ են հրապարակել նրա անձնական կյանքից: 2015-ի սեպտեմբերին Իսմայլովան դատապարտվվեց 7,5 տարվա ազատազրկման, իսկ 2017-ի մայիսին Ադրբեջանի Գերագույն դատարանը փոխեց խափանման միջոցը պայմանականի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |