Հայաստանը բարելավել է դիրքը մրցունակության համաշխարհային վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքը մրցունակության համաշխարհային վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը 2016-ի համեմատ և զբաղեցրել է 73-րդ տեղը 137 հնարավորից 2017-2018թթ. մրցունակության համաշխարհային վարկանիշում (Global Competitiveness Index, GCI), որը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից:

Վարկանիշի հիմքում 113 ինդիկատոր կա, որոնք հաշվի առնելով կազմավորվել է 12 հիմնարար սկզբունք, որոնք ներառում են, մասնավորապես, ինստիտուտների դերը, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության, տարրական և բարձրագույն կրթության և մասնագիտական մակարդակը էկոնոմիկայի արդյունավետ գործունեության առումով:

Հայաստանը 4.19 միավոր է հավաքել 7 հնարավորից, որտեղ 7-ը լավագույն ցուցանիշն է: Ըստ ինստիտուտների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և տարրական կրթության ցուցանիշներով ՀՀ-ն 55-րդ, 80-րդ, 101-րդ և 55-րդ տեղում է համապատասխանաբար:

Բարձրագույն կրթության, ապրանքային շուկայի արդյունավետությամբ, աշխատաշուկայի արդյունավետությամբ, ֆինանսական շուկայի զարգացմամբ, տեխնոլոգիական մակարդակով, շուկայի ծավալով ՀՀ-ն 69,35,51,77,115-րդ տեղերում է համապատասխանաբար: Ըստ բիզնեսի կատարելագործման և նորարարությունների, երկիրը 68-րդ և 70-րդ տեղերում է համապատասխանաբար:

Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Շվեյցարիան, որը վերջին տարիներին կայուն կերպով պահպանում է առաջատարի դիրքը: Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ն, որը հետ է մղել Սինգապուրին 3-րդ հորիզոնական: Առաջատարների 5-յակը եզրափակում են Նիդերլանդները և Գերմանիան:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---