28 սեպտեմբերի 2017 - 00:35 AMT
ԲԿՄԱ-ՄՅՈՒ` 1-4. Մխիթարյանը` գոլի հեղինակ

Մոսկվայում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ` 4 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Արդեն 5-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոմեու Լուկակուն: 11-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում ընկավ Մխիթարյանը, ինչից հետո մրցավարը վիճելի 11-մետրանոց նշանակեց: Այն իրականացրեց Մարսյալը` կրկնապատկելով հաշիվը:

26-րդ րոպեին պաշտպանների կոպիտ սխալից հետո Լուկակուն խփեց երկրորդ գնդակը: Երկրորդ խաղակեսում` 57-րդ րոպեին, չորրորդ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով րոպեներ անց փոխարինվեց:

90-րդ րոպեին ԲԿՄԱ-ին հաջողվեց սփոփիչ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը. Դե Խեայի դարպասը գրավեց Կոնստանտին Կուչաևը:

Խաղն ավարտվեց 1-4 հաշվով: «Յունայթեդը» 6 միավորով գլխավորում է խումբը: