Մխիթարյան. Հուսով եմ՝ գոլս ուրախացրեց հայ երկրպագուներիս (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ԲԿՄԱ հետ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի ժամանակ տրիբունաներում շատ էին հայկական դրոշներով երկրպագուները: «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըհուսով է, որ իր գոլն ուրախացրեց նրանց: Մոսկվայում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ` 4 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Մխիթարյանը դարձավ վերջին գոլի հեղինակը: «Տեսա երկրպագուներին տրիբունաներում: Շատ հաճելի էր: Շնորհակալ եմ բոլոր հայերին, որոնք եկել էին ինձ աջակցելու: Հուսով եմ՝ գոլս ուրախացրեց նրանց»,- ասել է Մխիթարյանը, գրում է ՌԻԱ Նովոստին: Հայ ֆուտբոլիստը հավելել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չէր սպասում, որ հաղթանակն այդքան հեշտ կտրվի: «Մենք չէինք ակնկալում, որ հաշիվն այդպիսին կլինի, չէինք սպասում, որ կկարողանանք 3 գոլ խփել առաջին խաղակեսում: Չգիտեմ՝ ինչ է պատահել ԲԿՄԱ-ին, բայց մենք նման հեշտ հաղթանակ չէինք սպասում»,- ասել է Մխիթարյանը լրագրողներին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |