HMD Global ընկերությունը ներկայացրել է երրորդ սերնդի բջջային կապի հնարավորությամբ Nokia 3310-ի տարբերակը:
Ի սկզբանե լեգենդար Nokia 3310-ի նոր թողարկումը ներկայացվեց 2017-ի փետրվարին MWC ցուցահանդեսում, սակայն այդ մոդելը կարող էր աշատել միայն 2G ցանցերում: Այժմ այդ թերացումը շտկվում է:
Բացի այդ, Nokia 3310 3G-ը աչքի է ընկնում կոճակների միջև ավելի մեծ տարածությամբ՝ հարմարավետության համար, և ունի 2 նոր գունային երանգ, գրում է Ferra.ru-ն:
Հեռախոսն ունի 2,4-դյույմանոց դիսփլեյ QVGA թողունակությամբ (320 х 240 պիկսել), 2-մեգապիկսելանոց տեսախցիկ, սլոթ microSD ձևաչափի քարտերի համար, Bluetooth հնարավորություն և 1200 մԱժ մարտկոց:
Nokia 3310 3G հեռախոսը հասանելի կդառնա հոկտեմբերի կեսից՝ 69 եվրո մանրածախ գնով: