Իրան. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարելի է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով

PanARMENIAN.Net - Պաշտոնական Թեհրանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է այսօր` փետրվարի 8-ին, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Գոլամրեզ Անսարին: Դեսպանի խոսքերով, Իրանի Իսլամական Հանրապետությունը բարեկամական հարաբերություններ է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Այն փաստը, որ Իրանը բարեկամություն է անում հարեւան պետությունների հետ, որոնք հակամարտության մեջ են միմյանց միջեւ, կարող է օգտագործվել քաղաքական երկխոսության ակտիվացման համար, գտնում է Անսարին: Դեսպանը նշել է, որ Իրանի ռազմավարությունը կայանում է նրանում, որպեսզի բարեկամական հարաբերություններ հաստատվեն հարեւան հանրապետությունների հետ: Այդ կապակցությամբ, Թեհրանը ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է կարգավորել միայն բանակցությունների ճանապարհով: Դեսպանը գնահատել է նաեւ հայ-իրանական եւ ադրբեջանա-իրանական հարաբերությունները որպես շատ բարձր:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---