Խադիջա Իսմայլովային Բաքվի ոստիկանություն են կանչել![]() 4 հոկտեմբերի 2017 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային կանչել են Բաքվի Բինգադինի շրջանի ոստիկանության վարչություն: Ինչպես ասել է լրագրողը, պատճառներն իրեն անհայտ են: Ըստ լրագրողի, իրեն կանչել են «հանրահավաքներին մասնակցելու» կապակցությամբ: «Ոստիկանությունում ինձ ասել են, որ արդեն մեկ ամիս է «հետևում» են ինձ, և ես իբր իմ գրանցման հասցեում չեմ բնակվում: Ես նրանց ասացի. «Վատ եք հետևում, ես այնտեղ եմ բնակվում»,-ասել է Իսմայլովան, հայտնում է «Կավկազսկի ուզելը»: Բացի այդ, ըստ Իսմայլովայի, իրենից տեղեկություններ են պահանջել բոլոր հարազատների մասին՝ տատի, պապի, քեռիների ու հորեղբայրների, եղբոր, քրոջ մասին: Ոստիկանությունում դա անվանել են «տեղեկատվության կանխարգելիչ հավաքագրում»: Լրագրողը նշել է նաև, որ առանց փաստաբանների է եղել ոստիկանությունում, քանի որ իրենից պահանջել են, որ 30 րոպեի ընթացքում ներկայանա բաժանմունք: Իսմայլվոան նշել է, որ այդ ժամկետում իրատեսական չէր փաստաբաններին գործից կտրելն ու ոստիկանություն կանչելը: Իրավագետ և փաստաբան Ջավադ Ջավադովը հայտարարել է, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եղել: «Պայմանական պատժի կրման հսկողությունն իրականացնում են արդարադատության նախարարությանը կից դատական կատարման մարմինները, իսկ ոստիկանությունը դրա հետ կապ չունի: Իսմայլովան կարող է բողոքարկել ոստիկանության գործողությունները դատական կարգով», -ասել է Ջավադովը: Ըստ քաղաքական ազատությունների պաշտպանության միության համակարգող Սամիր Կազիմլիի, չի բացառվում, որ Իսմայլովային կանչել են ոստիկանություն որպես զգուշացում կամ հիշեցում, որ նա նորից կարող է հայտնվել ճաղերի հետևում: Իսմայլովան առաջին հերթին հայտնի է ադրբեջանական վերնախավի շարքերում կոռուպցիայի բացահայտման դեպքերով, այդ թվում Ալիևների-Փաշաևների կլանի բազմամիլիարդանոց բիզնեսին ու ունեցվածքին նվիրված հրապարակումներով: Իսմայլովան իշխող ռեժիմի ամենահետևողական քննադատներից է, ուստի մշտապես գտնվել է իշխանությունների ճնշման ներքո՝ նրա դեմ դատաքննություն է վարվել, նրան հալածել են իշխանամետ ԶԼՄ-ներում, ինտիմ մանրամասներ են հրապարակել նրա անձնական կյանքից: 2015-ի սեպտեմբերին Իսմայլովան դատապարտվվեց 7,5 տարվա ազատազրկման, իսկ 2017-ի մայիսին Ադրբեջանի Գերագույն դատարանը փոխեց խափանման միջոցը պայմանականի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |