Սերժ Թանկյանը կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը![]() 4 հոկտեմբերի 2017 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերից՝ հորդորելով դիտել այն: «Դիտեք Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») ֆիլմի այս հզոր թրեյլերը՝ սա իրապես ցեղասպանության մասին արդիական պատմություն է, որը նկարահանել է «Էմմիի» և «Օսկարի» հավակնորդ ռեժիսոր Ջո Բերլինգերը: Սա իրոք վերջին շրջանում իմ տեսած ամենահզոր ֆիլմերից է: Ինձ համար մեծ պատիվ էր երաժշտություն գրել ֆիլմի համար»,-գրել է Թանկյանը: Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նոյեմբերի 10-ին՝ Թրայբեքի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |