Ռուսո. Իմ տաղանդն ու ձայնը նաև իմ ծագումով է պայմանավորված![]() 4 հոկտեմբերի 2017 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագում ունեցող հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն պատմել է, որ իր տաղանդն ու եզակի ձայնը նաև իր ծագումով է պայմանավորված: «Շատերը տաղանդ ունեն, ավելի լավ տեմբր, սակայն, այնուամենայնիվ, մեծ դեր ունի նաև մարդու ծագումը, ծննդավայրը: Ես ծնվել եմ Մերձավոր Արևելքում: Մշակույթների միախառնումը մարդու ներսում տալիս է իր պտուղները: Ծնվել եմ Թուրքիայից արևմտահայերի ընտանիքում և միաժամանակ սիրել Թոմ Ջոնսին ու Էլվիս Փրեսլիին, նաև իտալերեն երգել...Այնպես որ այն, որ, ես արտիստ դարձա, ինչ-որ առումով ի վերուստ էր սահմանված»,-ասել է Ռուսսոն БМ24 պարբերականին տված հարցազրույցում: Երգիչը նաև պատմել է, որ տիրապետում է արևելահայերենին, ինչպես նաև արևմտահայերենին, նաև թուրքերենին, ադրբեջանարերենին և արաբերենին: «Լեզուների իմացությունը զուգահեռաբար հարստացնում է նաև տարբեր մշակույթների իմացությամբ: Բազում ազգեր ինձ յուրային են համարում, և իրոք, ես ոչ մի տեղ ինձ օտար չեմ զգում»,-ասել է Ռուսոն: Առաջիկայում երգիչը երկրպագուներին նոր տեսահոլովակ և շոու ծրագիր կներկայացնի, ինչպես նաև գիրք իր ստեղծագործական կյանքի մասին: 2011-ին Երևանում Ռուսոն հայտարարել էր. «Չի կարելի հայ լինել և չսիրել հայկական երգերը; Ինձ համար հայկական երգերը չսիրելը մեղք է»: Նա հավելել էր, որ շատ կապված է իր հայկական արմատներին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |