Հայաստան-Լեհաստան խաղին ընդառաջ. Բուքմեյքերների կանխատեսումն ու նախորդ հանդիպումների արդյունքները![]() 4 հոկտեմբերի 2017 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կփորձի իր ուժերը Լեհաստանի հավաքականի հետ: Երկու հավաքականն իրենց ամբողջ պատմության ընթացքում ֆոտբոլային 5 հանդիպում են անցկացրել, որոնցից չորսում խաղն ավարտվել է հօգուտ լեհական թիմի: Հայաստանն իր միակ հաղթանակը Լեհաստանի նկատմամբ տոնել է հայրենիքում՝ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլում՝ 1:0 հաշվով: Լեհական մամուլը խաղից առաջ խոսում է Լեհաստանի հավաքականի մի շարք կադրային խնդիրների մասին: Լեհաստանի հավաքականի պաշտպան Մաչեյ Ռիբուսը մկանային վնասվածք ունի և նրա մասնակցությունը Հայաստանի հետ հանդիպմանը դեռևս հարցականի տակ է: Վերջին օրերին լեհական մամուլը հիմնականում երեք հարց է քննարկում, ով է լինելու հիմնական դարպասապահը, ով է փոխարինելու Արկադիուշ Միլիկին, և ով է խաղալու դաշտի կենտրոնում Գժեգոժ Կրիխովյակի կողքին, գրում է ArmFootball-ը: Ավելի վաղ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը նկատել էր, որ Լեհաստանի հավաքականը դեռևս հաղթանակ չի տարել Հայաստանում: Նա նաև նշել էր, որ հաղթանակն առաջիկա հանդիպման ընթացքում նվազագույնը 2-րդ տեղը կապահովի լեհական թիմի համար: Vivarobet բուքմեյքերական ընկերությունը բարձր է գնահատել Լեհաստանի ազգային հավաքականի հաղթանակը՝ Հայաստանի հաղթանակի 10.4-ի դիմաց լեհական թիմին տալով 1.26 գործակիցը: Toto-ն մոտ մեկ միավորով ավելի ցածր է համարում Հայաստանի հաղթանակի հավականակությունը՝ մեր հավաքականի հաղթանակին տալով 11 գործակիցը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |