Էրդողան. Թուրքական զորքերը կմտնեն սիրիական Իդլիբ![]() 5 հոկտեմբերի 2017 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը կմտնեն Իդլիբ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հավելել է, որ թուրք զինծառայողները կտեղակայվեն սիրիական Իդլիբում Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում: «Մենք բաշխել ենք շրջանները՝ թե ով և որտեղ պետք է դիտորդներ տեղակայի: Մեր զինվորականները կլինեն Իդլիբի ներսում, իսկ ռուսական զորքերը՝ դրսում»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ Իրան կատարած պաշտոնական այցից տուն վերադառնալիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2017-ի մայիսին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ: Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |