Լոնդոնյան American Bar-ն աշխարհում լավագույնն է ճանաչվել The Worl'ds 50 Best Bars 2017 վարկածով, որն այդ ոլորտի «Օսկարն» է համարվում: Ինչպես ասվում է մրցանակի կայքում, Savoy հյուրանոցի տարածքում գտնվող հաստատությունն արդեն 125 տարի է, ինչ կոկտեյլային մշակույթի ավանգարդում է գտնվում:
Ցանկի երկրորդ հորիզոնականում է Լոնդոնի ևս մեկ հաստատություն՝ Dandelyan բարը Mondrian հյուրանոցում: Երրորդ տեղում է նյույորքյան The Nomad-ը, գրում է Lenta.ru-ն:
Լավագույն 10-յակում են նաև Աթենքում, Սինգապուրում և Շանհայում գործող հաստատություններ: Ռուսական բարեր առաջին 50-ի ցանկում չկան, սակայն ընդլայնված ցուցակում ընդգրկվել են Սանկտ Պետերբուրգի El Copitas-ը, որը 70-րդ տեղում է, և մոսկովյան Chainaya. tea & cocktail-ը, որը 85-րդ տեղում է: