ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկ՝ Ամերիաբանկից

ՓՄՁ-ների վարկավորման հատուկ առաջարկ՝ Ամերիաբանկից

PanARMENIAN.Net - Նպատակ ունենալով նպաստել ՓՄՁ-ների զարգացմանը և կարևորելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկությունները և զարգացման իր պահանջները` Ամերիաբանկը ֆինանսական շուկայում հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման լիովին նոր առաջարկով:

Վարկը տրամադրվում է` հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները, մասնավորապես` յուրաքանչյուր վարկառու ստանում է վարկավորման անհատական պայմաններ` կախված բիզնեսի եկամտից, վարկ/գրավ հարաբերակցությունից և իր կողմից նշած վարկավորման անհրաժեշտ ժամկետից:

Արշավի շրջանակներում համադրելով վերը նշված երեք ցուցանիշները` ՓՄՁ-ն կարող է վարկավորվել անգամ՝ ՀՀ դրամի դեպքում 10.5%-ով, ԱՄՆ դոլարի դեպքում 6.5%-ով, եվրոյի դեպքում՝ 5%-ով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Արշավը գործում է մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---