Մոսկովյան բորսայում սակարկություններ կանցկացվեն նաև հայկական դրամով![]() 9 հոկտեմբերի 2017 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան բորսայում մինչև 2020 թ. սակարկություններ կանցկացվեն նաև հայկական դրամով: Այդ մասին հայտարարել է Բորսայի արժութային շուկայի զարգացման վարչության պետ Դմիտրի Պիսկուլովը «Մինչև 2020թ. բորսան կարող է սակարկություններ սկսել նաև Վիետնամի, Իրանի, Հայաստանի արժույթներով»,-ասել է Պիսկուլովը, հայտնում է Vedomosti-ին: Իսկ արդեն 2018-ին բորսայում սակարկություններ կլինեն ճապոնական յենայով և թուրքական լիրայով: Ըստ Պիսկուլովի, կա նման պահանջարկ: «Յենայի և լիրայի պարագայում պահանջարկ կլինի միայն Ճապոնիայի և Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության աճի և հարաբերությունների բարելավման դեպքում: Յենան ավելի շահավետ դիրքում է, քանի որ դա կայուն արժույթ է, որի պահանջարկը շուկայում ավելի մեծ է: Իսկ թուրքական լիրան կարող է կրկնել ուկրաինական գրիվնայի ճակատագիրը, որի սակարկությունից Մոսկվայի բորսան հրաժարվեց 2017-ի օգոստոսին ցածր պահանջարկի պայմաններում»,-իր հերթին ասել է Ռոսեվրոբանկի բրոքերային գործողությունների բաժնի պետ Եվգենի Վոլկովը: 2017-ի դրությամբ Մոսկովյան բորսայում առևտուր իրականացնում են դոլարով, եվրոյով, ֆունտով, ֆրանկով, հոնկոնգյան դոլարով, չինական յուանով, բելառուսական ռուբլիով, ղազախական տենգեով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |