Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը հաղթել է ԱԱ-2018-ի ընտրական փուլի բոլոր խաղերում![]() 9 հոկտեմբերի 2017 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթել է 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի բոլոր խաղերում: Հոկտեմբերի 8-ին գերմանացիները 5:1 հաշվով իրենց դաշտում ջախջախել են Ադրբեջանի հավաքականին: Ադրբեջանի հետ հանդիպմանը գերմանական թիմից գոլերի հեղինակներ են դարձել Լեոն Գորեցկին (նա 2 գոլ է խփել` 8-րդ և 66-րդ րոպեներին), Սանդրո Վագները (54-րդ րոպեին), Անտոնիո Ռյուդիգերը (64) և Էմրե Ջանը (81): Ադրբեջանցիների միակ գոլի հեղինակը Ռամիլ Շեյդաևն էր (34): Աշխարհի գործող չեմպիոնների համար, որոնք վաղաժամ ապահովել են մասնակցությունը ԱԱ-2018-ի եզրափակչին, այդ հաջողությունը պատմական դարձավ, քանի որ նախկինում գերմանացիներին երբեք չէր հաջողվել հաղթել ԱԱ ընտրական փուլի բոլոր խաղերում, գրում է ՌԻԱ Նովոստին: Եվրոպական ընտրական փուլերում նման հաջողության հաջողվել էր հասնել իսպանացիներին 2010-ի աշխարհի առաջնությունում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |