// IP Marketing video - START// IP Marketing video - END

Բյուլբյուլօղլուն 2 ձայն է հավաքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահի ընտրություններում

Բյուլբյուլօղլուն 2 ձայն է հավաքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահի ընտրություններում

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի 58 անդամից բաղկացած գործադիր խորհուրդը հոկտեմբերի 9-ին անցկացրել է կազմակերպության նոր տնօրենի ընտրությունների առաջին փուլը:

Ադրբեջանի թեկնածուն՝ ՌԴ-ում երկրի դեսպան Փոլան Բյուլբյուլօղլուն, գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել է 2 ձայն ու, ըստ ամենայնի, դուրս կմնա հետագա պայքարից:

Առաջին փուլի արդյունքներով առավելագույն` 19 ձայն է հավաքել է Քաթարի ներկայացուցիչ Աբդուլազիզ ալ-Քավարին: Երկրոդը Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլայն է:

Ադրբեջանցի դիվանագետի թեկնածությունը պաշտպանելու մտադրության մասին էր հայտարարել ՌԴ-ն:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը