Մխիթարյան. Մի կորցրեք հավատը՝ մեզ նոր մարտահրավերներ են սպասում![]() 10 հոկտեմբերի 2017 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հորդորել է երբեք չկորցնել հավատը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին հավաքականի կողքին լինելու համար: «Երբեք մի կորցրեք հավատը: Դեպի նոր մարտահրավերներ ենք շարժվում ազգային հավաքականի հետ: Երախտապարտ եմ հավաքականին ծանր աշխատանքի համար, ինչպես նաև երկրպագուներին՝ մեր կողքին լինելու համար»,- ասվում է Մխիթարյանի գրառման մեջ: Ղազախստանի հավաքականի հետ խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց պայքարը Աշխարհի 2018 թ. առաջնության համար: Ընթերցեք նաև. Արթուր Պետրոսյան. Ֆուտբոլի մակարդակը համապատասխնում է երկրի կենսամակարդակին Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |