ՀՀ քաղաքացիները կարող են հայկական վարորդականով ՌԴ-ում աշխատելու իրավունք ստանալ![]() 10 հոկտեմբերի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ներքին գործերի նախարարությունը մտադիր է ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին կթույլատրվի աշխատել ՌԴ-ում իրենց երկրում, ոչ թե Ռուսաստանում ստացած պրոֆեսիոնալ վարորդական իրավունքներով: Նման իրավունք կառաջարկվի ԵՏՄ բոլոր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիներին: Բացի այդ, Ռուսաստանի ՆԳՆ-ն օրինագիծ է նախապատրաստել, որը կպարտավորեցնի օտարերկրացիներին փոխել վարորդական իրավունքները, եթե նրանք ՌԴ-ում են ապրում 6 ամսից ավելի, գրում է Meduza-ն: Գերատեսչությունում նշել են, որ որոշ երկրներում վարորդական իրավունքն անժամկետ է տրվում, ինչը թույլ է տալիս օտարերկրացիներին մեքենա վարել Ռուսաստանում առանց կանոնավոր բուժզննության: Ուստի առաջարկվում է ՌԴ մուտք գործելուց կամ ապրելու իրավունք ստանալուց կես տարի անց անվավեր ճանաչել վարորդական իրավունքները: 2017-ի հունիսի 1-ից ՌԴ-ում ներգաղթյալ վարորդները այլևս չեն կարող որպես վարորդ աշխատել, եթե չունեն ՌԴ վարորդական իրավւնոք: Այսուհետ ՌԴ-ում որպես վարորդ աշխատող օտարերկրացիները պետք է ռուսական նմուշի վարորդական իրավունք ունենան, որի բացակայության դեպքում 50.000 ռուբլի տուգանք է սպառնում խախտողին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |