11 հոկտեմբերի 2017 - 13:23 AMT
ԱՄՆ ֆուտբոլի հավաքականը վերջին 30 տարում առաջին անգամ չի մասնակցի ԱԱ-ին

ԱՄՆ ֆուտբոլի հավաքականը պարտվել է Տրինիդադ և Տոբագոյի թիմին և չի մասնակցի 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին և ավարտվել է ամերիկացիների պարտությամբ՝ 1:2 հաշվով:

Ամերիկացիները դուրս են եկել խմբում 3-րդ հորիզոնական, սակայն պարտությունը Տրինիդադ և Տոբագոյից և Հոնդուրասի հաղթանակը Մեքսիկայի հանդեպ 3:2 հաշվով, պանամացիները՝ կոստառիկացիների հանդեպ հետ է մղել նրան մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: Այսպիսով, ԱՄՆ-ն չի մասնակցի աշխարհի առաջնությանը, գրում է Lenta.ru-n:

Աշխարհի առաջնությանն անմիջական մասնակցության ուղեգրեր են վաստակել Մեքսիկայի, Կոստա Ռիկայի և Պանամայի հավաքականները, որոնք զբաղեցրել են առաջին 3 հորիզոնականները խմբում: 4-րդը՝ Հոնդուրասի թիմը մասնակցության համար կպայքարի ավստրալացիների հետ:

ԱՄՆ հավաքականը վերջին 31 տարում առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Վերջին անգամ նրանք չեն մասնակցել առաջնությանը 1986-ին Մեքսիկայում:

Հայտնի են ԱԱ-2018-ի 24 մասնակից թիմերից 23-ը: Ռուսաստանից բացի, որը ընդունող երկիրն է, ուղեգրեր են նվաճել Անգլիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Լեհաստանի, Սերբիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի, Եգիպտոսի, Նիգերիայի և Պանամայի հավաքականները:

ԱԱ-2018-ը կանցնի ՌԴ 11 քաղաքում հունիսի 14-ից հուլիսի 15-ը: