Բյուլբյուլօղլին հանել է թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից![]() 11 հոկտեմբերի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հանել է թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններից, նա ընդամենը 2 ձայն էր հավաքել ընտրությունների առաջին փուլում: Ընտրությունների 2-րդ փուլը ևս հաջողությամբ չի պսակվել, թեկնածուներից ոչ մեկը քվեների մեծամասնություն չի ստացել: Բյուլբյուլօղլիից բացի թեկնածությունները հանել են նաև Գվատեմալայի ներկայացուցիչ Խուան Ալֆոնսո Ֆուենտես Սորիան, իրաքցի քաղաքական գործիչ Աշսալեհ ալ Հասնավին, գրում է ՌԻԱ Նովոստին: Բյուլբյուլօղլին հայտարարություն է տարածել իր որոշման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանից բացի պաշտոնին հավակնում են այնպիսի մեծ երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ֆրանսիան, Եգիպտոսը, ընդհանուր առմամբ 8 պետություն, և որ ինքը ցավով է որոշել դուրս գալ ընտրարշավից: Առաջին փուլի արդյունքներով առավելագույն` 20 ձայն է հավաքել է Քաթարի ներկայացուցիչ Աբդուլազիզ ալ-Քավարին: Երկրոդը Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլայն է 13 ձայնով: Եգիպտոսի ներկայացուցիչը 12 քվե ունի: Անհարժեշտ 30 քվե չի հաջողվել հավաքել թեկնածուներից ոչ մեկին: Քվեարկության հաջորդ փուլը հոկտեմբերի 11-ին է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |