// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱՄՀ. 2017-ին հետխորհրդային երկրներից միայն Ադրբեջանում է տնտեսական աճը նվազել

ԱՄՀ. 2017-ին հետխորհրդային երկրներից միայն Ադրբեջանում է տնտեսական աճը նվազել

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է Համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումների վերաբերյալ զեկույցը: Ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից 2017-ին տնտեսական աճի անկում կգրանցվի միայն Ադրբեջանում 1%-ի չափով:

ԱՄՀ-ն բարելավել է ՀՀ ցուցանիշը 2017-ի համար, 3.5% տնտեսական աճ է սպասվում: նախկինում 2017-ի համար ՀՀ-ում կանխատեսվում էր 2.9% տնտեսական աճ:

Հետխորհրդային երկրներից Ռուսաստանում տնտեսական աճը 2017-ին կկազմի 1.8%, Վրաստանում՝ 4%, Թուրքմենստանում և Ուզբեկստանում՝ համապատասխանաբար 6.5 և 6%-ով:

 Ուշագրավ
2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել
Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին
Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը