Կառավարությունը մտադիր է շահագործումից հանել ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը

Կառավարությունը մտադիր է շահագործումից հանել ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է շահագործումից հանել ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը: Հոկտեմբերի 12-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Օրինագծով կապահովվի ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարումը և ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների՝ պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

2007 թվականին կառավարությունը հավանության էր արժանացրել ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ռազմավարությունը՝ 40 տարվա ընթացքում հաջորդական ապամոնտաժման եղանակով։ Այդ ժամանակ ամբողջ ՀԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատվել էր $310 մլն:

Մեծամորի ԱԷԿ առաջին էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 1977 թվականին ու այժմ չի գործում, երկրորդը՝ 1980 թվականին։ Էներգաբլոկներն աշխատում էին ՎՎԷՌ-440 ռեակտորներով, երկուսն էլ կանգնեցվել էին։ 1995 թվականին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց 6,5 տարվա դադարից հետո։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---