// IP Marketing video - START// IP Marketing video - END

Առաջին համաշխարհային Դելփյան խաղերը կարող են ՀՀ-ում անցկացվել

Առաջին համաշխարհային Դելփյան խաղերը կարող են ՀՀ-ում անցկացվել

PanARMENIAN.Net - Առաջին անգամ կազմակերպվող համաշխարհային Դելփյան խաղերը կարող են Հայաստանում անցկացվել: Այդ հարցը քննարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանդիպմանը Դելփյան խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինի հետ հանդիպմանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ազգային Դելփյան խաղերի և առաջին անգամ նախատեսվող համաշխարհային դելփյան խաղերի անցկացման հնարավորությունը:

«Կարևորում եմ ազգային դելփյան խաղերը, քանի որ դրանց մասնակցում է երկրի շնորհաշատ երիտասարդությունը: Սա ևս մի հնարավորություն է մշակույթի և սպորտի ոլորտներում նրանց հմտությունները բացահայտելու համար», - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ մենք ունենք դելփյան խաղերի անցկացման փորձ, քանի որ դելփյան խաղերը 2010 թվականին անցկացվել են Հայաստանում, հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

«Կարծում եմ՝ համաշխարհային խաղերը, լինելով առավել մեծամասշտաբ, նպաստելու են ողջ աշխարհում մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը», - ասել է Ռոստոմյանը և ավելացրել, որ դելփյան առաջին համաշխարհային խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը կքննարկվի Դելփյան խաղերի միջազգային կոմիտեից ծրագրերը, տեխնիկական և կազմակերպչական հարցերը ներկայացվելուց հետո:

Դելփյան խաղերն ամենամյա են և ունեն մշակույթի ու սպորտի ոլորտներն ընդգրկող 42 անվանակարգ:

 Ուշագրավ
28-ամյա հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին:
Վարկանիշը կազմել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը
Շախմատիստը 7-րդ տուրում հաղթել է անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Հոուկինսին: