// IP Marketing video - START// IP Marketing video - END

Անելիք Բանկը պարտատոմսերի հերթական տրանշն է թողարկել՝ 5,75% եկամտաբերությամբ

Անելիք Բանկը պարտատոմսերի հերթական տրանշն է թողարկել՝ 5,75% եկամտաբերությամբ

PanARMENIAN.Net - Անելիք Բանկը թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հոբելյանական՝ 5-րդ տրանշը։ ԱՄՆ դոլարով թողարկված պարտատոմսերը՝ 5,75% տարեկան եկամտաբերությամբ, շրջանառության մեջ են դրվել 24 ամսով, տոկոսադրույքները վճարվելու են վեցամսյա պարբերականությամբ։

Յուրաքանչյուր պարտատոմսի անվանական արժեքն է $100: Նվազագույն վաճառվող փաթեթում 10 պարտատոմս է։

«Անելիք Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանի խոսքով, 10 ամսում պարտատոմսի 4 տրանշ է թողարկել՝ $15 մլն ու 1 մլրդ դրամ ծավալով։ «Հաճախորդների մոտ այդ տիպի պրոդուկտի պահանջարկը մեծացել է, նրանք սկսել են հետաքրքրությամբ վերաբերվել ակտիվ զարգացող այդ գործիքին»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա։

Ըստ Մելիքյանի, այս պահին դոլարային պարտատոմսերի կարիքն ավելի մեծ է, սակայն չի բացառվում, որ ապագայում նաև դրամով պարտատոմսեր թողարկվեն։ Նրա խոսքերով, նախկին տրանշերի պարտատոսմերի մեծ մասը ձեռք են բերել ֆիզանձինք, մասնակիցները $1000-ից մինչև մի քանի 100 հազար դոլար ներդրումներ են կատարել։ 4 տրանշին մինչև 300 հաճախորդ է ներգրավվել, վաճառքները դիվերսիֆիկացված են․իրավիճակ, որի ժամանակ, օրինակ, $5 մլն-ի պարտատոմսերից $4 մլն-ը մի հաճախորդ է ձեռք բերել, չկա։

Անդրադառնալով երկրորդական շուկային, Մելիքյանը նշեց, որ նրանց ուրախացնում է այդտեղի ակտիվությունը․ ընդ որում, երկրորդական շուկայում ձեռքբերման մինիմալ շեմ չկա, կարելի է գնել կամ վաճառել թեկուզ մեկ $100 անվանական արժեքով պարտատոմս։ Նա նշեց նաև, որ պարտատոմսերը գնող ֆիզիկական անձինք կարող են վարկավորվել բանկում 1% ավել մարժայով։

Բանկի ներդրումային ու հատուկ ծրագրերի զարգացման վարչության ղեկավար Կարեն Նալբանդյանն իր հերթին ասաց, որ ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, ՀՀ-ում պարտատոմսերը հավելյալ արտոնություն ունեն։ «Շուկայում ռիսկային գործիք լինելով, այն պետության կողմից ապահովագրված է ինչպես ավանդ։ Միաժամանակ, այն ավելի եկամտաբեր է և ճկուն։ Եթե ավանդի դեպքում պայմանագիրը վաղաժամկետ խզելու համար դուք կորցնում եք որոշակի տոկոսներ, այս դեպքում պարզապես վաճառում եք պարտատոմսերը բորսայում»,- նշեց նա։

Նալբանդյանի խոսքով, գործիքը հետաքրքիր է թե բանկերի, թե հաճախորդների համար, ու պարտատոմսերի թողարկման ծրագիրը շարունակվելու է։ 2018-ին վերանայվելու են ծրագրի ժամկետներն ու այլ պայմանները, պրոդուկտը դառնալու է ավելի ճկուն, որ հաճախորդները հնարավորություն ունենան այն հարմարեցնելու իրենց կարիքներին։

Nasdaq OMX գլխավոր տնօրենի տեղակալ, բորսայական ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Կարեն Զաքարյանն էլ նշեց, որ պարտատոմսերը՝ ավանդների համեմատ, ավելի հետաքրքիր գործիք են, ԿԲ-ն էլ էլ ավելի բարենպաստ կարգավորման ռեժիմ է հաստատել պարտատոմսերի համար։

«Ուրախ ենք, որ Անելիք Բանկը նախաձեռնողական ռազմավարություն է որդեգրել ու ակտիվորեն օգտվում է ընձեռնած հնարավորությունից։ Ողջունում ենք նախաձեռնող նման ընկերությունների մուտքը շուկա»։

Պաշտոնյայի խոսքով, պարտատոմսերի շուկայի զարգացումը խրախուսման միջոցով գրագետ կարգավորման լավ օրինակ է։

«Պետությունը ճիշտ ուղղորդում է բիզնեսը. անալոգիա անցկացնելով, դա շատ նման է էլեկտրամեքենաների համար սահմանվող արտոնություններին», - նշեց Զաքարյանը։ Նա ընդգծեց նաև, որ գնորդը կարող է համեմատել ավանդների ու պարտատոմսերի տոկոսադրույքներն ու համոզվել, որ վերջինիս դեպքում դրանք ավելի բարձր են։

Պարտատոմսերի թողարկման մարկեթմեյքեր «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը նշեց, որ թողարկումը կարևոր է արժեթղթերի շուկայի զարգացման տեսակետից։ «Ապահովում ենք պարտատոմսերի իրացվելիությունը։ Ցանկացած ներդրող պարտատոմսերը գնելուց հետո կարող է վստահ լինել, որ կվաճառի դրանք ժամկետից շուտ, և հակառակը, եթե որևէ ներդրող պատրաստ չէ տվյալ պահին գնել այդ պարտատոմսերը, կարող է անել դա արդեն թողարկումից հետո», - ասաց նա։

Պարտատոմսերի շուկան, նրա խոսքերով, մեծ զարգացում է ապրում։ 2015 թվականին կար ընդամենը 7 թողարկող, 2017-ին՝ արդեն 12։ Երկու տարի առաջ տրանշներն ընդամենը 12-ն էին, հիմա արդեն՝ 38-ը, 2015-ին՝ 3,5 մլն դոլարի դիմաց այժմ $20 մլն պարտատոմս է շրջանառվում, աճը կազմել է մոտ 450%։ Կայֆաջյանի խոսքով, Անելիք Բանկն ամենաակտիվ մասնակիցներից է. նշված ծավալից 12%-ը հենց այդ բանկի պարտատոմսերն են:

 Ուշագրավ
ՀՀ-ում տնտեսությունը կտրուկ աճ է արձանագրել արդյունաբերության արագ աճի և պղնձի գների աճի պայմաններում, ասվում է զեկույցում
Ըստ ՀԲ, պատճառն այլոց բարեփոխումների ավելի բարձր տեմպն է
ՀՀ ՏՄՊՊՀ վիճակագրական տվյալների համաձայն՝ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 38%-ով՝ 2017-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 1 կգ համար կազմելով 3842 դրամ
Ընկերությունն այժմ թեյի 4 տեսակ է արտադրում՝ ուրցի, դաղձի, ուրցի և դաղձի, սրոհունդի, երիցուկի և ուրցի: