// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ-ում միջազգային չափանիշների տեխնոլոգիական համալսարան կհիմնվի

ՀՀ-ում միջազգային չափանիշների տեխնոլոգիական համալսարան կհիմնվի

PanARMENIAN.Net - Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարան կհիմնվի: Նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը:

Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը:

Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին:

Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ Հանրապետության նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի և նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձևավորման ու համագործակցության արդյունքում: Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի և գործընկեր բուհի կողմից:

Հայեցակարգը մշակողները Հայաստանում նման բուհի ստեղծման անհրաժեշտությունն այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանի հրամայականն են համարել: Աշխատանքն իրականացնելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ չգիտի որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել
Ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի, տաք և արևոտ օրեր կլինեն
Ըստ Վահան Սարգսյանի, բարմենները միշտ առանց հավելումների լավ գազավորված ջրի կարիք ունեն
Տալլինի այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Դովլաթովը հուշատախտակ է փակցված