// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԶԼՄ-ներ. Թուրքական զրահատեխնիկան մտել է Սիրիա

ԶԼՄ-ներ. Թուրքական զրահատեխնիկան մտել է Սիրիա

PanARMENIAN.Net - Թուրքական 8 տանկ, 50 զրահամեքենա և մոտ 200 զինվորական հատել են Սիրիայի հետ սահմանը և մտել Իդլիբ գավառի տարածք, հայտնել է NTV-ն:

Զինծառայողները և զրահատեխնիկան կտեղակայվեն Իդլիբում՝ հսկելու համար ապառազմականացման գոտին: Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ զինվորականները սկսել են դիտակետերի տեղադրումը Աստանայի համաձայնությունների շրջանակում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Իդլիբում զորակազմի տեղակայմանը նախորդել է հոկտեմբերի 8-11-ը տևած հետախուզական գործողությունը:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ավելի վաղ նշել էր, որ Անկարան գործում է Աստանայում ձեռք բերված համաձայնությունների ոգով և համակարգում է գործողությունը Մոսկվայի հետ: Ըստ նրա, թուրք զինվորականները կտեղակայվեն Իդլիբի ներսում, իսկ ռուսները՝ արտաքին պարագծով

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ, աստերոիդի այսքան մոտ թռիչքը նշանակում է, որ ապագայում հնարավոր են էլ ավելի սերտ մոտեցումներ, որոնք նաև կարող են սպառնալ բախումներով
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության