Ֆլորենցիայի բիենալեի Մեդիչիի ոսկե մեդալը Նուռինն է

Ֆլորենցիայի բիենալեի Մեդիչիի ոսկե մեդալը Նուռինն է

PanARMENIAN.Net - Հայտնի դիզայներ Արման Դավթյանը՝ Նուռը, նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է դիզայների կինը՝ Լիլիթ Հովհաննիսյանը:

«Առաջին անգամ Հայաստան է գալիս ամենահեղինակավոր մրցույթի` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը… LORENZO IL MAGNIFICO անունով Մեդիչիի ոսկե մեդալը Նուռինն է»,-ասվում է գրառման մեջ:

Նուռը հայտնի է իր յուրովի մոտեցումներով ոսկերչական իրերի պատրաստման գործում: Նրա գործերից են կրում ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Շերը, հայտնի այլ գործիչներ, նրա գործերից կա նաև Մայա Պլիսեցկայայի հավաքածուում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---