2017-ին ՀՀ-ում $1․024 մլրդ անուղղակի օտարերկրյա ներդրում է արվել![]() 18 հոկտեմբերի 2017 - 14:49 AMT PanARMENIAN.Net - 2017թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է մոտ 1 մլրդ 24 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի օտարերկրյա ներդրումները՝ մոտ 328 մլն դոլար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել էՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ «2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացում է եղել՝ համապատասխանաբար 36.6 և 26.3 տոկոսով», - նշել է Կարայանը, գրում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ կառավարության կողմից հավանության արժանացած «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը հնարավորություն է ստեղծում, որպեսզի օտարերկրյա ներդրողների պաշտպանության ինստիտուտն էլ ավելի կատարելագործվի։ Ավելի վաղ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն, 2017-ի առաջին 6 ամսում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 17.2 մլրդ դրամի ուղղակի ներդրում: 2016-ի նույն ժամանակահատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել էին 18.5 մլրդ դրամ:2016-ի հաշվետու ժամանակահատվածի համեմատ ուղղակի ներդրումները նվազել են 1.3 մլրդ դրամով (մոտ $2.4 մլն): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |