Տելեպատիայի սեանս ԱԺ-ում․ Փաշինյանն ու Բաբլոյանը «շփվեցին» բացակայող վարչապետի հետ

Տելեպատիայի սեանս ԱԺ-ում․ Փաշինյանն ու Բաբլոյանը «շփվեցին» բացակայող վարչապետի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին բացակայել է ԱԺ-ում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանից, քանի որ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Այդ պատճառով նա ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեգնանքին է արժանացել։

Փաշինյանը, մոտենալով խոսափողին, հայտարարել է, որ «անվստահություն է հայտնում սեփական աչքերին», որոնք չեն տեսնում դահլիճում Կարապետյանին, ով, ըստ Սահմանադրության, պետք է մասնակցեր հարցուպատասխանին։

Այնուհետև Փաշինյանը հարց է ուղղել բացակայող վարչապետին․

«Բարի երեկո, պարոն վարչապետ, ուրախ ենք Ձեզ տեսնել խորհրդարանում և ուրախ ենք, որ տիրապետում եք Ձեր սահմանադրական պարտականություններին․․․ մամուլում լուրեր տպվեցին, թե դուք Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել եք, որ նա պիտի լինի վարչապետ, դուք՝ փոխվարչապետ... խնդրում եմ պարզաբանել այս տեղեկությունը։ Ոմանք փորձում էին ներկայացնել Ձեզ որպես փոփոխությունների ավետաբեր, և այս հարցի պատասխանից է կախված, թե դուք փոփոխությունների ավետաբեր եք, թե՝ ճահճացման մունետիկ»։

Կարճ խառնաշփոթից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է․

«Ձեր հարցին կպատասխանի ՀՀ կառավարության վարչապետը։ Սպասեք, թող պատասխանի․․․ հաշվի առնելով, որ դիմում եք վարչապետին, երևի, կամ գրավոր կհարցնեք, կամ մյուս հարցի ժամանակ»։

Այնուհետև Բաբլոյանը խոսքը կրկին փոխանցել է Փաշինյանին՝ «վարչապետի խոսքին» արձագանքելու համար։ Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ նշելով, որ հասկանում է՝ հարցին պատասխանը ժամանակ է պահանջում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---