Instagram-ը համատեղ live-հեռարձակումներ է գործարկել![]() 26 հոկտեմբերի 2017 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Instagram լուսանկարչական ծառայության թիմը հայտարարել է բջջային հավելվածներում նոր հնարավորության՝ համատեղ կենդանի հեռարձակումների գործարկման մասին: Եթե նախկինում հեռարձակումները հնարավոր էին միայն մեկ անձի կողմից, ապա այժմ հեռարձակմանը կարող է միանալ նաև մեկ ուրիշը: Գործառույթը փարձարկվում էր օգոստոսից և հասանելի էր օգտատերերի սահմանափակ քանակի համար, իսկ այժմ գործում է ամբողջ հզորությամբ, գրում է Ferra.ru-ն: Մեկ այլ վարողի ավելացնելու համար բավական է սեղմել ստորին աջ անկյունում գտնվող նոր պիկտոգրաման և ընտրել Add (ավելացնել) գործառույթը՝ այդպես կարելի է հեռարձակման ընթացիկ դիտողներից ցանկացածին հրավիրել: Եվս մեկ անձի միանալու դեպքում էկրանը հավասարապես կիսվում է նրանց միջև: Դիտողը դրանից հետո նախկինի պես կարող է հավանության նշան դնել և մեկնաբանել հեռարձակումը: Լրացուցիչ վարողին ցանկացած պահի կարելի է անջատել և միացնել մեկ ուրիշին: Instagramն iOS և Android-ի համար հասանելի է անվճար ներբեռնման համար App Store և Google Play-ում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |