ԻՊ-ն ավերակների է վերածել Ռաքքայի, Հալեպի, Քեսաբի հայկական եկեղեցիները![]() 26 հոկտեմբերի 2017 - 17:32 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչներն ավերակների են վերածել սիրիական Ռաքքայի, Հալեպի, Քեսաբի հայկական եկեղեցիները: Ռաքքայի հայտնի հայ կաթողիկե եկեղեցին 2014-ին ավերակների է վերածվել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից: 2016-ի մարտի 14-ի տեսանյութից հայտնի դարձավ, որ ԻՊ-ն հայկական եկեղեցին վերածել էր հոգևոր կենտրոնի՝ խաչի փոխարեն ԻՊ դրոշը փակցնելով, գրում է Asbarez-ը: Նույն ճակատագրին են արժանացել նաև Սիրիայի այլ հայկական եկեղեցիները, որոնք եղել են ԻՊ կողմից վերահսկվող տարածքներում: «Իսլամական պետությունը» հրթիռակոծել է Հալեպի Սուրբ Ռիտայի եկեղեցին, 2012-ին Թել Ապիատ շրջանում ավերակների է վերածել Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, 2016-ի ապրիլին ռմբակոծվել և քանդվել է Հալեպի Քառասուն Մանկանց եկեղեցին: Պղծվել են Քեսաբի բոլոր հայկական եկեղեցիները: Դեռևս 2014-ի սեպտեմբերի պայթեցվել է Տեր Զորի Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշահամալիրը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |