Գևորգ Վերմիշյանը «Մեգաֆոնի» գործադիր տնօրեն է նշանակվել![]() 26 հոկտեմբերի 2017 - 16:35 AMT PanARMENIAN.Net - «Մեգաֆոնի» տնօրենների խորհուրդը որոշել է ընկերության ֆինանսական տնօրեն Գևորգ Վերմիշյանին նշանակել գործադիր տնօրեն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Հաստատել Գևորգ Հարությունի Վերմիշյանի թեկնածությունը ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշանակման որոշումը պետք է ստանա բաժնետերերի հավանությունը 2017-ի նոյեմբերի 30-ին կայանալիք ժողովում: Վերմիշյանը կզբաղվի ընկերության օպերացիոն գործունեությամբ, կվերահսկի ընկերության ռազմավարության կատարումը, կառավարման կոլեգիալ մարմինների աշխատանքի կազմակերպումը, կկառավարի դուստր և կախյալ ընկերությունների գործունեությունը: Վերմիշյանը զբաղեցնում էր «Մեգաֆոնի» ֆինանսական տնօրենի պաշտոնը 2011-ից, «ՏՏ Մոբայլ», «Օստելեկոմ» և «Ակվաֆոն-GSM» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |