Վանաձորում աղբը թափող օրինախախտներին կօգնեն հայտնաբերել տեսախցիկները

Վանաձորում աղբը թափող օրինախախտներին կօգնեն հայտնաբերել տեսախցիկները

PanARMENIAN.Net - 2018 թվականին Վանաձորում աղբն օրենքով չնախատեսված վայրում թափելու դեպքերն արձանագրող տեսախցիկներ կտեղադրվեն:

Այս մասին հոկտեմբերի 26-ին ավագանու նիստին հայտարարել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հայտնում է «Առավոտ»-ը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում խստացվելու են սահմանվող պատիժները. այսուհետ չսահմանված վայրում աղբ թափելու համար անձը կենթարկվի 20000-30000 դրամ տուգանքի: Իսկ նույն արարքը երկու և ավելի անգամ կրկնելու դեպքում տուգանքի չափը համապասխանաբար կկրկնապատկվի և կեռապատկվի:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում չնախատեսված վայրում աղբ թափելու համար ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվել է 1857 դեպքեր, որոնց պատասխանատու 916 օրինախախտները հայտնաբերվել և վարչական տույժի են ենթարկվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---