Վրաստանում 2018-ին կայանալիք էլեկտրոնային երաժշտության GEM FEST փառատոնը 4 օր կտևի՝ օգոստոսի 9-12-ը: Այդ մասին ասվում է փառատոնի ֆեյսբուքյան էջում:
Վրաստանի կարևորագույն երաժշտական իրադարձություններից մեկը 4-րդ անգամ անընդմեջ կանցնի Անակլիայում: Տոմսերի մասին տեղեկություններ դեռ չկան, հայտնի չէ նաև մասնակից երաժիշտների ցանկը, սակայն կազմակերպիչները խոստանում են առաջիկայում իրազեկել ամեն ինչի մասին:
2017-ին GEM FEST-ը հավակնում էր էլեկտրոնային երաժշտության տևողությամբ ամենաերկար փառատոնը համարվելուն՝ այն գրեթե մեկ ամիս տևեց, հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը: Սակայն, 2018-ի պարագայում, հավանաբար, կազմակերպիչները որոշվել են հրաժարվել այդ ձևաչափից:
Առաջին անգամ GEM FEST-ը կազմակերպվել է 2015-ին Անակլիայում: Փառատոնի հիմքում հայտնի ուկրաինական KaZantip-ի նախագիծն է: