Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հոկտեմբերի 26-ին ստորագրել է կիրիլիցայից լատինատառ այբուբենի անցնելու մասին հրամանագիրը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հոկտեմբերի 27-ին նախագահի կայքում:
Ըստ հրամանագրի, Ղազախստանի կառավարությունը պետք է ազգային հանձնաժողով կազմի լատինատառ այբուբենին անցնելու գործընթացն ապահովելու նպատակով: Լիովին այդ գործընթացը նախատեսվում է ավարտել 2025-ին: Հրամանագրի հավելվածում ներկայացված է նոր լատինատար այբուբենը:
2025-ին լատինատառ այբուբենի անցնելու մասին Նազարբաևը հայտարարել էր դեռևս 2012-ին: 2017-ի ապրիլին նա հանձնարարեց երկրի կառավարությանը կազմել անցման ժամանակացույցը: