Ջիգարխանյանի ամուսնությունը կարող է ֆիկտիվ ճանաչվել![]() 27 հոկտեմբերի 2017 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան, 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ամուսնությունից 1 տարի անց անտուն է մանցել և գիշերում է իր թատրոնի աշխատասենյակում: Դերասանը մտադիր է բաժանվել կնոջից և վերադարձնել ունեցվածքը: Իրավաբանները համարում են, որ Ջիգարխանյանը կարող է դա անել, եթե ամուսնությունը ճանաչվի ֆիկտիվ, իսկ իրեն ճամաչեն անաշխատունակ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Ընտանեկան մեծ սկանդալից հետո դերասանը դիմում էր գրել ոստիկանություն այն մասին, որ անհետացել են իր անձնագիրն ու որոշ կարևոր փաստաթղթեր: Հոկտեմբերի 26-ին իրավապահները խուզարկել են թատրոնը: Ինքը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մի քանի օր առաջ ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից: Ջիգարխանյանի մերձավոր ընկեր Արթուր Սողոմոնյանը, որն այժմ ամենուր ուղեկցում է նրան, հայտարարել է, որ ցանկալի կլիներ ունեցվածքի հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Սակայն Վիտալինան չի ցանկանում հանդիպել և քննարկել ապահարզանի մանրամասները: Բոլոր բանակցությունները նա հանձնարարել է վարել իր իրավաբան Էլինա Մազուրին: Ինչ վերաբերում է ունեցվածքին, ապա հարկավոր է փորձաքննություն անցկացնել, պարզել, թե արդյոք 80-ամյա մարդը գիտակցել է, թե ինչ է անում, երբ իր ունեցվածքը փոխանցել է իրենից 44 տարով փոքր կնոջը: Գոյություն ունի ստանդարտ կանոնակարգ՝ դատական հոգեբույժ փորձագետներն ուսումնասիրում են անձի բուժքարտը և գնահատում նրա առողջական վիճակը գործարքի կնքման պահին: Ուստի ունեցվածքի փոխանցումն այդ եղանակով կարելի է զրոյացնել և վերադարձնել տիրոջը: Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին: Ռոմանովսկայայի ներկայացուցիչն իր եհրթին հայտարարել էր նաև, որ ապահարզանի դեպքում դերասանը կարող է հայտնվել հոսպիսում, որտեղ ապրում են ծանր հիվանդություններով տառապող մարդիկ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |