Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրողին Շերեմետի անվան մրցանակ է շնորհվել

Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրողին Շերեմետի անվան մրցանակ է շնորհվել

PanARMENIAN.Net - Պավել Շերեմտի անվան լրագրողական մրցանակը շնորհվել է անկախ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին, որին մայիսի 29-ին առևանգել էին Վրաստանում և գաղտնի Ադրբեջան տեղափոխել:

Պարգևատրումը տեղի է ունեցել Տալլինում «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի ժամանակ: Մրցանակը հանձնվել է լրագրողի կնոջը՝ Լեյլա Մուստաֆաևային, քանի որ նրա ամուսինը դեռևս բանտում է, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

Շերեմտի անվան մրցանակը հանձնվում է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների լրագրողներին արիության և լրագրողական չափանիշներին հավատարմության համար: Մուխթարլին հոդվածներ էր գրում Ադրբեջանի սահմանով ապօրինի շարժի և մաքսանենգության մասին:

Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին առևանգել ու Ադրբեջան են տեղափոխել։ Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---